«Ռոյթերս»-ը հայտնում է, որ «Volvo»-ն հետ է կանչում ավելի քան 40.000 EX30 SUV էլեկտրական մեքենա՝ մարտկոցի հնարավոր գերտաքացման վտանգի պատճառով։
Ըստ հաղորդագրության՝ խնդիրը կապված է մարտկոցների անվտանգության ռիսկի հետ, ինչը կարող է բարձրացնել հրդեհի կամ տեխնիկական խափանման հավանականությունը։
Մասնագետների գնահատմամբ՝ այս հետկանչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ընկերության հեղինակության վրա, հատկապես էլեկտրական մեքենաների շուկայում աճող մրցակցության պայմաններում։
Նշվում է նաև, որ մեքենաների նոր մարտկոցներով փոխարինման ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 195 միլիոն դոլարի։

