Հայաստանում մանրածախ և մեծածախ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտրի ծավալներն աճել են
Լուրեր |
Հայաստանում մանրածախ և մեծածախ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտրի ծավալներն աճել են:
Հայաստանում առևտրի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար–հունիսին, կազմել է 2 տրլն 953 մլրդ 471.8 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 3.9 տոկոսով: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
- Մեծածախ առևտրի ծավալն աճել է 3.4 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 933 մլրդ 604.8 մլն դրամ:
- Մանրածախ առևտրի շրջանառությունը 6 ամսում կազմել է 902 մլրդ 214.7 մլն դրամ՝ 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելանալով 4.6 տոկոսով:
- Ավտոմեքենաների առևտրի ծավալը (ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) կազմել է 117 մլրդ 652.3 մլն դրամ՝ աճելով 8.5 տոկոսով:
- Հանրապետությունում իրականացված մանրածախ առևտրի գերակշիռ մասը՝ 83.2 տոկոսը (750 մլրդ 359.7 դրամ), իրականացվել է խանութներում:
- Սպառողական ապրանքների շուկաներում իրականացվել է ընդհանուր մանրածախ առևտրի 3.5 տոկոսը՝ 32 մլրդ 29.9 մլն դրամի, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում՝ 0.9 տոկոսը՝ 7 մլրդ 768.8 մլն դրամի:
- Կրպակներում այս տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 11 մլրդ 380 մլն դրամի առևտուր, առևտրի այլ օբյեկտներում՝ 100 մլրդ 676.3 մլն դրամի:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․