ABNews

Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է

Գործընկերային նյութեր | 2026/08/10 19:22

Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է

Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներ, ֆինանսական հմտություններ ու անսպառոգևորություն․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարի հերթական մրցափուլը։

​Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողության ժամանակ տարբեր տարիքային խմբերում առավելագույն բյուրեղներ հավաքած և լավագույնը ճանաչված մասնակիցները ստացան իրենց արժեքավոր մրցանակները։

​IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը փաստում է՝ երեխաների հետաքրքրությունը գնալով աճում է Junius մրցաշարի նկատմամբ։

​«Մասնակցելով Junius մրցաշարին՝ երեխաները ստանում են ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքներ և լուծում մաթեմատիկական խնդիրներ։Կարծում եմ՝ սա ամառային արձակուրդներն արդյունավետ անցկացնելու հիանալի տարբերակ է»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

​Մրցույթի հաղթողները ստացան մի շարք արժեքավոր մրցանակներ` սկիզբ դնելով ապագա մեծ հաջողություններին։

​Junius ֆինանսական մրցաշարի նոր մրցափուլի մեկնարկը կհայտարարվի շատ շուտով։ Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ անցնել 1-ից 50-րդ մրցափուլերը՝ կուտակելով առավելագույն միավորներ։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։

​ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 *գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը