ABNews

Տաշիր գետափի վերականգնում և կլիմայական դիմակայունության բարձրացում՝ էկոտուրիզմի խթանմամբ․ «Կլիմայական կամուրջ» նախագիծ

Լուրեր | 2026/05/29 17:14

Տաշիր գետափի վերականգնում և կլիմայական դիմակայունության բարձրացում՝ էկոտուրիզմի խթանմամբ․ «Կլիմայական կամուրջ» նախագիծ

2024 թվականի մայիսի 26-ին հյուսիսային Հայաստանի մի շարք համայնքներ՝ այդ թվում՝ Տաշիրը, տուժեցին ավերիչ հեղեղներից։ Գետերի վարարումները ոչնչացրեցին կամուրջներ, ճանապարհներ և բնակելի տներ՝ վտանգելով ավելի քան 9,700 բնակչի կյանքն ու եկամուտը։ Տաշիրում վնասվել են շուրջ 150 տուն, 11 ավտոմոբիլային և 13 հետիոտնային կամուրջ, ինչը բացահայտեց տարածքի խոցելիությունը կլիմայական փոփոխությունների հանդեպ։ Նախագիծը ուղղված է այս հետևանքների հաղթահարմանը՝ միաժամանակ ապահովելով ապագա դիմադրողականությունը և համայնքային կայուն զարգացումը։

Մեր նպատակը Տաշիր գետի հունի և կենտրոնական կամուրջի  վերականգնումն է՝ բնական և կառուցվածքային լուծումների համադրությամբ, ինչը կբարձրացնի կլիմայի փոփոխության ռիսկերի հանդեպ դիմակայունությունը, միաժամանակ կնպաստի համայնքի սոցիալ‑տնտեսական վերականգնմանը և զբոսաշրջային գրավչությանը։

Մասնավոր նպատակն է ստեղծել փորձնական մոդել, որը, ցուցադրելով բնահեն  և ծախսարդյունավետ մեթոդների կիրառումը, հնարավորություն կտա նմանատիպ համայնքներին կրկնօրինակել լուծումները այլ գետային տարածքներում։

Գործունեության հիմնական ուղղությունները հետևյալն են՝

1.    Գետափի և կամուրջի տեխնիկական գնահատում և ամրացման ծրագիր։

2.    Բնահեն լուծումների փորձարկում՝ ափեզրի հատվածների ամրացման համար։

3.    Համայնքի մասնակցությամբ «Կլիմայական կամուրջ» փառատոնի կազմակերպում։

4.    Տեղական երիտասարդության և կանանց կարողությունների զարգացում էկոտուրիզմի, կանաչ բիզնեսի և բնապահպանական ծրագրերի շրջանակում։

5.    Տեղեկատվական և ուսուցողական արշավներ՝ կայուն վարքագծի ձևավորման համար։

Նախագիծը կնպաստի համայնքի դիմակայունության բարձրացմանը, վարարումների հետևանքով վնասների նվազեցմանը, ջրի որակի բարելավմանը և կենսաբազմազանության պահպանությանը։ Տուրիզմի ակտիվացմամբ ակնկալվում է ավելացնել համայնքում տնտեսական ակտիվություն և ֆինանսական շրջանառություն։

Նախագիծը կնպաստի կանանց և երիտասարդների զբաղվածության աճին, ինչպես նաև համայնքի սոցիալ‑մշակութային կյանքի վերականգնմանը։

 ·           Տաշիր համայնքը գործում է որպես «տեղական իրականացնող գործընկեր», համակարգելով շինթույլտվությունները, լոգիստիկան և տեղում իրականացվող աշխատանքների վերահսկումը։

·           Աջակցում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը, տեղական ժողովների կազմակերպմանը,

·           Ապահովում է համաֆինանսավորում և համայնքային ենթակառուցվածքային աջակցություն՝ վերականգնման և փառատոնային միջոցառումների ընթացքում։

·           Հետևում է վերականգնված գետափերի, կամուրջների և հանգստի գոտիների երկարաժամկետ պահպանությանը

·           «Կլիմայական Կամուրջ» տարեկան փառատոնի  համատեղ կազմակերպում, նպաստելով տուրիզմի և մշակութային ժառանգության զարգացմանը

·           Համագործակցում է համայնքային խմբերի, ՓՄՁ-ների և տարածաշրջանային իշխանությունների հետ, ապահովելով ծրագրի արդյունքների կրկնօրինակելիությունն ու կայունությունը։

Նախագծի ավարտից հետո համայնքը կստանձնի գետափի պահպանման և փառատոնի շարունակական կազմակերպման պարտավորությունը։ Տեղական բիզնեսներն ու հասարակական կազմակերպությունները կդառնան նախագծի շահառու գործընկերներ՝ ապահովելով ֆինանսական և կազմակերպչական կայունություն։

Նախատեսված իրականացման ժամկետ՝      2025 – 2027թթ.

Ծրագիրը իրականացվում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից

Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ

Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) եւ ԵԱՀԿ (OECD) պատվիրակմամբ

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը