ABNews

Կարիերայի մեկնարկը՝ Իդրամի և IDBank-ի հետ

Գործընկերային նյութեր | 2026/09/25 17:16

Կարիերայի մեկնարկը՝ Իդրամի և IDBank-ի հետ

Ժամանակակից աշխարհում ամենաարժեքավոր կապիտալը ոչ թե ֆինանսներն են, այլ գիտելիքը․ ահա թե ինչու են Իդրամն ու IDBank-ը կրթությունը համարում ապագայի ռազմավարական ներդրում։

Իդրամն ու IDBank-ը մշտապես ներկա են այնտեղ, որտեղ ձևավորվում են ապագա առաջատար մասնագետները։ Ընկերությունները պարբերաբար ֆինանսական գրագիտության և տեղեկատվական անվտանգության դասընթացներ են անցկացնում Ռուս-հայկական ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի տոնավաճառներին և ԵՊՀ-ում անցկացվող ամենամյա «ԲանՈՒԳործ» էքսպոյին։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ ընկերության նպատակն է լինել ուսանողներին ավելի մոտ՝ ապահովելով հարթակ կարիերայի հաջող մեկնարկի համար։

««ԲանՈՒԳործ» եկել ենք ամբողջ թիմով՝ ներկայացնելու Բանկում առկա թափուր հաստիքները և պատասխանելու ուսանողներին հուզող հարցերին։ Կարիերայի մեկնարկի լավագույն հնարավորություններից է IDream ծրագիրը, որի շրջանակում մասնակիցները ստանում են գործնական գիտելիքներ և հնարավորություն ստանում սկսել կարիերան հենց մեզ մոտ։ Վստահ լինելով, որ ընկերության հաջողության հիմքն աշխատակիցների շարունակական ուսուցումն է՝ առաջիկայում հանդես ենք գալու մասշտաբային նոր նախագծով՝ աշխատակիցների որակավորման բարձրացման և մասնագիտական վերելքի ապահովման նպատակով»։

Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանն ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը ուսանողների հետ անմիջական շփման համատեքստում։

««ԲանՈՒԳործ» էքսպոն հրաշալի հարթակ է ուղիղ շփման միջոցով ուսանողների պահանջները հասկանալու և նրանց Իդրամի ներքին մշակույթին ծանոթացնելու համար։ Մեզ համար կարևոր է ոչ միայն թափուր հաստիքներ առաջարկելը, այլև երիտասարդներին գործնական հմտություններ փոխանցելը։ Մենք օգնում ենք ճիշտ կազմել CV-ն, հաղթահարել հարցազրույցի վախերն ու պատրաստվել կարիերայի մեկնարկին։ Մեր նպատակն է օգնել մոտիվացված սկսնակներին վստահորեն միանալ մեր դինամիկ թիմին ու դառնալ Իդրամի հաջողության մի մասը»։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը