ABNews

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

Լուրեր | 2026/10/08 21:03

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։ Մասնավորապես, թողարկվում է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ընդհանուր 50,000 հատ պարտատոմս։  Պարտատոմսերի տեղաբաշխողն էԱմերիաբանկը։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 12% (կիսամյակային վճարման պարբերականությամբ), ձեռքբերմաննվազագույն քանակը՝ 1 հատ, շրջանառության ժամկետը՝ 48ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածը սահմանված է 2026 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2027թ. փետրվար2-ը ներառյալ (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտվաճառվի)։

Այս թողարկմամբ «Ռենշին»-ն ընդլայնում է ներդրումային մասնակցության հնարավորությունը՝
իր կողմից նախկինում թողարկված պարտատոմսերի համեմատ նվազեցնելով ձեռքբերման նվազագույն շեմը և առաջարկը հասանելի դարձնելով ներդրողների ավելի լայն շրջանակի համար։

Ընկերությունից հայտնում են, որ նախորդ թողարկման պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշվել են կարճ ժամանակահատվածում։ Բացի այդ, կապիտալի շուկայում ընկերության ներկայացվածության պահանջարկըարձանագրվում է նաև Մեծ քառյակի KPMG ընկերության կողմից հինգ տարի անընդմեջ իրականացվող աուդիտով։

«Ռենշին»-ի գրեթե 25 տարվա գործունեությունն ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք, իսկ ներգրավված ներդրումները գերազանցում են 2միլիարդ ԱՄՆ դոլարը։
Ընկերությունը վերաձևավորում է քաղաքի դիմագիծն ու ապրելակերպի ընկալումն այնպիսի խոշոր նախագծերով,ինչպիսիք են Հայաստանի առաջին երկնաքերերով թաղամասSkyline-ը, Հայաստանի առաջին բրենդավորված համալիր Artlife Kempinski Residences-ը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան (WTCY) նախագիծը, Թումանյան 8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը և այլ նախագծեր։

Այս գործունեության հիմքում «Ռենշին»-ի մեծամասշտաբ քաղաքաշինական տեսլականն է` ոչ միայն իրականացնել առանձին նախագծեր, այլ վերափոխել քաղաքային միջավայրը, վերաիմաստավորել քաղաքի զարգացման հնարավորությունները և ձևավորել երկարաժամկետ արժեք ստեղծող նոր միջավայրեր։

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում։


*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը