Երևանում կսկսվեն հեղեղատար համակարգերի վերակառուցումը
Լուրեր |
50 հասցեներում արդեն պատրաստ են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը:
Հուլիսի 25-ին Երևանում տեղի ունեցած հորդառատ անձրևը գերազանցել է ամսական տեղումների նորման՝ պատճառելով հեղեղումներ և վնասներ տարբեր հատվածներում։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ համաձայն Հիդրոմետ ծառայության տվյալների՝ հուլիսի տեղումների նորման մայրաքաղաքում կազմում է 9 մմ, մինչդեռ ընդամենը 20 րոպեում տեղացել է 18 մմ՝ նորմայից կրկնակի ավելի։
Այս ինտենսիվ տեղումների հետևանքով կարճ ժամանակում հեղեղվել են փողոցներ, մայթեր, ստորգետնյա տրանսպորտային հանգույցներ։ Գրանցվել է 20 արտակարգ դեպք՝ ներառյալ ծառերի և էլեկտրասյուների տապալման 15 և 25 դեպք, մալուխների բռնկումներ, տանիքների ջրահորդման խողովակների վթարներ, քարաթափումներ։ Խնդրահարույց են դարձել Հաղթանակի կամուրջը, Քրիստափորի և Գյուրջյան փողոցները, ինչպես նաև Գործարանային մետրոյի հատվածը։
Քաղաքում անձրևատար համակարգի բացակայող և վերակառուցման ենթակա հատվածները գույքագրված են։ 50 հասցեներում արդեն պատրաստ են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը՝ ընդհանուր արժեքը կազմելով շուրջ 10 միլիարդ 88 միլիոն դրամ։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 52.7 կմ համակարգ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախագիծը համաձայնեցված է Կառավարության հետ, և այս տարի մեկնարկելու են համակարգերի վերակառուցման առաջին աշխատանքները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․