Սա Հայաստանի կառուցապատման շուկայում պատմական նորարարություն է, որը 100% երաշխավորում է բնակարանների գնորդների տարաժամկետ վճարումների վերադարձը՝ կառուցապատողի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում։ Եզակի ֆինանսական գործիքը արդեն գործում է Գյուրջյան Կասկադ և Firdus Prime Residence նախագծերում՝ շինարարության ողջ ընթացքում մինչև շենքի ավարտական վկայականը և բնակարանի գնորդին փոխանցումը: Այն բնակարանի գնորդի համար ամբողջությամբ անվճար է։
Ապահովագրական գործընկերն է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը, իսկ բոլոր պարտավորությունները վերաապահովագրված են Լոնդոն Մարկետում գործող A վարկանիշ ունեցող առաջատար վերաապահովագրական ընկերությունների, ինչպես նաև Շվեյցարիայի հեղինակավոր և միջազգային վստահություն վայելող վերաապահովագրական ընկերությունների միջոցով:
«Գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ծրագրի մեկնարկն ազդարարվում է եռակողմ հուշագրի կնքմամբ։ Փաստաթուղթը ստորագրում են Artcompany-ի հիմնադիր Վահե Պետրոսյանը, ARGO Realty-ի հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը և «Էֆես» ապահովագրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։
Artcompany-ի, ARGO Realty-ի և ԷՖԵՍ-ի համագործակցությունն այս շուկայի առաջատարների հետ հավելյալ երաշխիք է հաճախորդների համար։ Այս համագործակցության շնորհիվ գնորդները ստանում են առավելագույն ֆինանսական անվտանգություն, իրենց ներդրումների 100% պաշտպանություն և միջազգային մակարդակի ապահովություն բնակարան ձեռք բերելու ողջ գործընթացում։
*գովազդ

