Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիրակի կայացած Գլխավոր ժողովում հանդես է եկել կարևոր առաջարկով․ ստեղծել ակումբի սեփականության կառուցվածքում նոր դուստր ձեռնարկություն, որի 5% բաժնեմասը կարող է վաճառվել արտաքին ներդրողներին։
Պերեսը նշել է, որ այս քայլը կերաշխավորի ակումբի ֆինանսական ճկունությունը՝ առանց խախտելու խիստ վերահսկվող կառավարման մոդելը։ Նախագահը նախատեսում է մոտ ժամանակում անցկացնել արտահերթ ժողով, որպեսզի փոփոխություններն ամրագրվեն ակումբի կանոնադրությունում։

