ABNews

ՌԴ-ն որևէ սահմանափակում չի մտցնում հայկական ներմուծման համար․ Օվերչուկ

Լուրեր | 2026/06/04 12:17

ՌԴ-ն որևէ սահմանափակում չի մտցնում հայկական ներմուծման համար․ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել է Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի ներկրման նկատմամբ «Ռոսսելխոզնադզորի» կիրառած վերջին սահմանափակումներին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Ռուսաստանյան կողմի պարզաբանմամբ՝ հայկական արտադրանքի նկատմամբ ձեռնարկված քայլերը հանդիսանում են սովորական աշխատանքային գործընթաց:

«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Դա սովորական, նորմալ աշխատանք է՝ կապված այն բանի հետ, որ հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է ստացվել, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բան է հայտնաբերվում: Դա տեղի է ունենում պարբերաբար»,- հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ ստուգումների նպատակը Ռուսաստանի սպառողների պաշտպանությունն է։

Միևնույն ժամանակ, Օվերչուկն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը և ԵՄ-ի հետ մերձեցմանը.

«Եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ ու հարմար կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է նման ընտրություն կատարել, բայց ոչ մեր հաշվին»,- նշել է նա:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը