Ինչ է տեղի ունեցել․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է լիարժեքորեն կատարել Հայաստանի հետ կնքված երկկողմ պայմանագրերը, որոնք առնչվում են ռուսական զորախմբի, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռազմակայանի ներկայությանը։
Ինչու է դա կարևոր․ Մոսկվայից ակնկալում են, որ պաշտոնական Երևանը կցուցաբերի նմանատիպ մոտեցում և կպահպանի երկկողմ պայմանագրային պարտավորությունները։


