ՌԴ-ն հայկական կողմի հետ պաշտոնական շփումներում բարձրացնում է գործարար Սամվել Կարապետյանի ազատազրկման հարցը․ ԱԳՆ
Լուրեր |
Հարցը բարձրացնում ենք հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ շփումներում։
Ռուսական կողմը հայկական կողմի հետ պաշտոնական շփումներում բարձրացնում է գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հարցը. դեսպանատունը տեսակցության հնարավորություն է ստացել նրա հետ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Երևանում Ռուսաստանի դեսպանատան գծով հասել ենք նրա հետ հյուպատոսական տեսակցության հնարավորությանը։ Մեր դիվանագետների վերջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին»,- հայտարարել է նա։
«Մենք ստանում ենք Կարապետյանի վիճակի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝ նրա փաստաբանների և հարազատների միջոցով։ Նա հայտնում է բավարար առողջական վիճակի մասին և լավատեսություն ու մարտական ոգի է ցուցաբերում», - հավելել է նա։
«Հարցը բարձրացնում ենք հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ շփումներում։ Ընդգծում ենք, որ Կարապետյանն արդեն կես տարի է ինչ գտնվում է կալանքի տակ՝ առանց դատարանի որոշման»,- եզրափակել է դիվանագետը։
«Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել և նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ գործարարը հայտարարել էր Հայ առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) աջակցելու մասին՝ իշխանությունների կողմից հարձակումների ֆոնին։ Ինքը՝ գործարարը, մեղքը չի ընդունել և Հայաստանի ղեկավարությանն անվանել է անգործունակ։ Եկեղեցուն սատարող նրա դիրքորոշումը հարուցել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, ով Facebook սոցիալական ցանցում մի քանի գրառում է կատարել՝ վիրավորանքներ հասցնելով հոգևորականությանը և եկեղեցու բարերարներին»։
Կարապետյանը մեծ միջոցներ է ներդնում Հայաստանի զարգացման գործում։ «Տաշիր» հիմնադրամի բարեգործական գործունեության հիմնական ուղղություններն են պատմական ժառանգության պահպանումն ու վերականգնումը, եկեղեցիների և տաճարների վերակառուցումը, առողջապահության և բժշկության զարգացումը։ Բացի այդ, միջոցների մի մասն ուղղվում է զանգվածային և պատանեկան սպորտի աջակցությանը, մշակույթի և արվեստի զարգացմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, կարիքավորներին օգնելուն, ներառյալ՝ անապահով ընտանիքները և հաշմանդամություն ունեցող անձանց։ Հիմնադրամը կառուցում և վերանորոգում է ուսումնական հաստատություններ, ինչպես նաև իրականացնում է կրթական ծրագրեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․