Հրազդան համայնքում մեկնարկել է փաթեթավորման թափոնների կառավարման համակարգի բարելավման պիլոտային ծրագիրը
Լուրեր |

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին Հրազդան համայնքի ամենամեծ թաղամասում՝ Միկրոշրջանում, տեղի է ունեցել թափոնների կառավարման համակարգի բարելավման պիլոտային ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը։
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում շրջանաձև տնտեսության և արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքի կիրառմանը:
Նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել համայնքում թափոնների կառավարման կայուն և արդյունավետ համակարգ, խթանել թափոնների տեսակավորումն ու վերամշակումը՝ նպաստելով մաքուր և առողջ միջավայրի ձևավորմանը։
Միջոցառման մեկնարկին հյուրերը շրջայց կատարեցին թափոնամանների տեղակայման վայրեր՝ ծանոթանալով տեղում իրականացվող աշխատանքներին:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը՝ հայտնելով, որ քաղաքացիներն իրազեկված են և շատ պատշաճ կերպով թափոնները տեսակավորվում են։
Հրազդանում կայացած միջոցառման ընթացքում իր խոսքը ներկայացրեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, նշելով. «Թափոնների արդյունավետ կառավարումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր երկրի առաջնահերթություններից է, որը ներգրավված է կառավարության ծրագրում»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ստորաբաժանման ղեկավար Ֆրանկ Հեսսը մատնանշեց. «Կարծում եմ, որ ծրագրի մեկնարկից ի վեր և, իհարկե, ընթացքում շատ կարևոր է հետևել, թե ինչպիսի քայլեր են արվում, որպեսզի հասկանանք նաև, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ ու գրագետ կերպով հասնել ծրագրի արդյունքներին»։
Ծրագիրը ֆինանսավորվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի կողմից` ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ համագործակցելով և ուղղակի աջակցությամբ։ Երեք միջազգային ընկերություններն այս կերպ ցույց են տալիս պատասխանատու լինելու լավագույն օրինակը:
Իր ելույթում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» Հասարակական կապերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանն ընդգծեց, որ ծրագիրը կարևոր քայլ է համայնքային մակարդակով թափոնների կառավարման մշակույթ ձևավորելու գործում։ Նա շնորհակալություն է հայտնել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլերի» և «Երևանի Կոնյակի Գործարանի» գործընկերներին իրենց հանձնառության և գործակցության համար։
Պիլոտային ծրագրի հիմնական ուղղություններն ու նպատակները ներկայացրեց «ԷԿՈՓԱԿ Հայաստան արտադրողների պատասխանատվության» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Սահակյանը, ով նշեց, որ ծրագիրը կծառայի որպես փորձնական հարթակ՝ Հայաստանի այլ համայնքներում նման համակարգերի ներդրման համար: Նա նաև հավելեց․ «Մեր երկու հիմնական ուղղություններն են՝ ենթակառուցվածքի ստեղծումը և հասարակության իրազեկումը։ Անհրաժեշտ է աշխատանք տանել բնակչության հետ՝ տեսակավորման նպատակը բացատրելու համար»։
Հաջորդ քայլերում ներգրավվելու են կրթական հաստատություններ՝ ներառյալ մանկապարտեզները, – ընդգծեց նա։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ 2025 թվականի ապրիլի 14-ին Հրազդանի համայնքապետարանում «ԷկոՓակ Հայաստան» հիմնադրամը և Հրազդանի համայնքապետարանը կնքել էին փոխըմբռնման հուշագիր՝ հիմք դնելով Միկրոշրջան թաղամասի բնակիչների համար նախատեսված «Հրազդանում փաթեթավորման թափոնների կառավարման բարելավման» պիլոտային ծրագիրը: Հուշագիրը ստորագրվել էր Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և «ԷկոՓակ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Սահակյանի կողմից:
Ծրագիրը նախատեսում է Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասում բնակիչների իրազեկման, տեսակավորման թափոնամանների տեղադրման և փաթեթավորման թափոնների հավաքման, տեղափոխման, տեսակավորման ու վերամշակման միջոցով զարգացնել փաթեթավորման թափոնների կառավարման կարողությունները։
Ծրագիրը ծառայում է Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրում ամրագրված մի շարք դրույթների իրականացմանը, ներառյալ՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքի կիրառումը և արտադրողի պատասխանատվության կազմակերպության ստեղծումը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի, «Աղբահանության ոլորտի ռազմավարության և ռազմավարության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրի» դրույթների իրականացմանը։













Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/10/10 21:00
Հոկտեմբերի 10-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/10/10 20:20
Հոկտեմբերի 10-ի կարևոր լուրերը
-
Հոկտեմբերի 10-ի բիզնես լուրերը
2025/10/10/ 21:00 -
Տեղի է ունեցել Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիան և Հայաստանի Ֆինանսիստների Ասոցիացիայի «Լիզինգ և Ֆինանսական Կառավարում» համատեղ ֆորումը
2025/10/10/ 20:39 -
Հոկտեմբերի 10-ի կարևոր լուրերը
2025/10/10/ 20:20 -
Ինչու են ամենաարդյունավետ առաջնորդները հաճախ ամենածույլը թվում․ 5 գործոն, որոնք բացատրում են այս հակաինտուիտիվ մոտեցումը
2025/10/10/ 18:40 -
ԱրարատԲանկը և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր
2025/10/10/ 18:21 -
Հրազդան համայնքում մեկնարկել է փաթեթավորման թափոնների կառավարման համակարգի բարելավման պիլոտային ծրագիրը
2025/10/10/ 17:23 -
Հայաստանը միացավ Բնության պահպանության միջազգային միությանը
2025/10/10/ 16:19 -
Getting Things Done կոնֆերանս` Evocabank-ի 35 ամյակի առթիվ
2025/10/10/ 16:15 -
Հայաստան–Ռուսաստան առևտրի ծավալները աճում են. Պուտինն ու Փաշինյանը տարբեր թվեր են նշում
2025/10/10/ 14:56 -
C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով
2025/10/10/ 14:28
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2025Թ.

«ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ». ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

ԿԱՅԱՑԱՎ «ԱՐԵՎՈՐԴԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

IDBANK-Ը ԵՊՀ «ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
