Արտարժույթի առքուվաճառքի նոր հարթակ՝ Rate.am-ի և IDBank-ի գործակցմամբ
Լուրեր |
Հանրահայտ Rate.am հարթակը և IDBank-ը հայտարարում են նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար և շահավետ առքուվաճառքի համար:
Այս առաջադեմ լուծումը թույլ է տալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց իրականացնել անվտանգ գործարքներ առցանց՝ օգտագործելով շուկայի առավել շահավետ փոխարժեքները, որոնք ձևավորվում են հարթակի մասնակիցների պահանջարկի և առաջարկի հիման վրա:
Այս պահին հարթակում հնարավոր է գործառնություններ իրականացնել շուկայում առավել պահանջված ինը արժույթներով՝ հայկական դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), ռուսական ռուբլի (RUB), ԱՄԷ դիրհամ (AED), բրիտանական ֆունտ (GBP), չինական յուան (CNY), ճապոնական իեն (JPY) և շվեյցարական ֆրանկ (CHF): Ծառայության միջնորդավճարը կազմում է գործարքի գումարի 0,3%-ը:
Rate.Trading հարթակը առաջարկում է գործարքի երկու տեսակ՝
«Շուկայական գին» – օգտատերը գնում կամ վաճառում է անմիջապես հարթակում Բանկի կողմից առաջարկվող առավել շահավետ փոխարժեքով:
«Ֆիքսված գինը» - թույլ է տալիս սահմանել արժույթի առքուվաճառքի ցանկալի փոխարժեքը: Գործարք կատարելու կամ ֆիքսված գին դնելու համար անհրաժեշտ է առևտրային հաշվին ունենալ վաճառվող արժույթի բավարար գումար:
Այս տարբերակները ապահովում են օգտատերերին առավելագույն ճկունություն և վերահսկողություն գործարքների գների և գումարների նկատմամբ: Արժույթի առքուվաճառքի գործարքներն իրականացնում է IDBank-ը:
Հարթակը օգտագործելու համար անհրաժեշտ է գրանցվել Rate.Trading-ում և սինքրոնացնել հաշիվները IDBank-ում (հարթակի հիմնական սպասարկող բանկը): Գործարքների իրականացման համար անհրաժեշտ են նաև հատուկ առևտրային հաշիվներ տարբեր արժույթներով, որոնք կապված են օգտատիրոջ պրոֆիլի հետ: Առևտրային հաշիվները հաճախորդի դիմումի հիման վրա ավտոմատ բացվում են IDBank-ում սինքրոնացման գործընթացի ընթացքում, ինչը ապահովում է բարձր ֆինանսական անվտանգություն և հարմարավետություն:
Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են լավագույն փոխարժեքները և գնահատում իրենց ժամանակը:
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․