«Որ կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի» հարցին Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով քաղաքական ուժերը ստացել են հետևյալ տոկոսային հարաբերակցությունը՝
-
«Քաղաքացիական պայմանագիր» / Նիկոլ Փաշինյան — 29%
-
«Մեր ձևով» / «Ուժեղ Հայաստան» կուսակցություն / Սամվել Կարապետյան — 11%
-
«Հայաստան» դաշինք / Հայ հեղափոխական դաշնակցություն / Ռոբերտ Քոչարյան — 4%
-
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն / Գագիկ Ծառուկյան — 2%
-
Հայաստանի Հանրապետական կուսակցություն / Գուրգեն Սիմոնյան — 1%
-
Վարդան Ղուկասյան (ԴՈԿ) — 1%
-
«Միասնության թևեր» կուսակցություն / Արման Թաթոյան — 1%
-
«Հանրապետություն» կուսակցություն / Արամ Զ. Սարգսյան — 1%
Հարցման ամբողջական արդյունքները, այդ թվում՝ այլ քաղաքական ուժերի, ինչպես նաև չորոշվածների և պատասխանելուց հրաժարվածների վերաբերյալ տվյալները, ներկայացված են ՄՀԻ հրապարակած զեկույցում։

