ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի տնտեսության գերսառեցումը կանխելու անհրաժեշտության մասին։
«Ոմանք ասում են` ժամանակն է նոր ցիկլ սկսել, մեր տնտեսությանը դինամիկա հաղորդել։ Մեր խնդիրը ներդրումների համար պայմաններ ստեղծելն է», – ընդգծել է նա։
ՌԴ առաջնորդը նաև նշել է, որ գնաճի նվազեցման նպատակն իրագործվում է։ Նրա խոսքով` Ռուսաստանում կար գնաճի կտրուկ բարձրացման վտանգ, սակայն իշխանությունները կանխեցին դա։
Ռուսաստանում գնաճը տարեկան կտրվածքով 6.3% է կազմում։
Բացի այդ, Պուտինը նշել է, որ կլուծվի պետական բյուջեի դեֆիցիտի հարցը։ Նա այն ոչ կրիտիկական է որակել՝ հաշվի առնելով պետական ցածր պարտքը։ ՌԴ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է բյուջետային միջոցները ռացիոնալ ծախսել, առաջնահերթություններ սահմանել։


