ABNews

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Գործընկերային նյութեր | 2026/07/22 15:29

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Արհեստական բանականության, ժամանցային և մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։ Այսօր շատ օգտատերեր միաժամանակ օգտվում են մի քանի հարթակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին ամսական վճարում՝ բաժանորդագրության վճար։

Բաժանորդագրությունների «անտեսանելի» ծախսերը

Visa-ի 2025 թվականի հետազոտության համաձայն, Gen Z-ի 93%-ն ունի առնվազն մեկ բաժանորդագրություն, իսկ շատ օգտատերեր դժվարանում են վերահսկել պարբերական վճարումները՝ բախվելով անսպասելի գանձումների և բաժանորդագրությունների դադարեցման բարդ գործընթացների։

Այս երևույթը հաճախ անվանում են subscription fatigue՝ բաժանորդագրություններից հոգնածություն, երբ բազմաթիվ փոքր վճարումները ժամանակի ընթացքում վերածվում են զգալի ծախսերի, իսկ ավտոմատ երկարաձգումները դառնում են լրացուցիչ անհարմարություն։

Լուծում Visa քարտապանների համար

Ավելորդ բաժանորդագրություններից հրաժարվելն ու ծախսերը վերահսկելը դարձել է ավելի հեշտ․ Visa Stop Payment ծառայությունը Converse Mobile-ում հնարավորություն է տալիս մեկ հարթակից կառավարել Visa քարտով իրականացվող բաժանորդագրությունները։

Ծառայությունից օգտվելու համար Converse Mobile-ում ընտրեք՝

Քարտեր → Ընտրել Visa քարտը → Բաժանորդագրություններ

Բաժնում հնարավոր է՝
• տեսնել հասանելի բաժանորդագրությունները,
• դիտել դրանց հետ կապված գանձումները և գործարքները,
• ընտրել անհրաժեշտ ժամանակահատվածը,
• դադարեցնել այլևս չօգտագործվող բաժանորդագրությունները։

«Դադարեցված բաժանորդագրություններ» բաժնում հնարավոր է տեսնել հավելվածի միջոցով ապաակտիվացված ծառայությունները և անհրաժեշտության դեպքում կրկին ակտիվացնել դրանք։

Ուշադրություն․ Բանկը պատասխանատվություն չի կրում ցուցակում արտացոլված տվյալների ամբողջականության համար․ հարթակում ներկայացվում են հասանելի տվյալները, որոնք կարող են լինել ոչ ամբողջական։

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը