ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2025 թվականի հունվար–նոյեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը։
Տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 579.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն աճել են 13.7 տոկոսով կամ շուրջ 310.2 մլրդ դրամով։
Միևնույն ժամանակ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 844.5 մլրդ դրամ՝ աճելով 13.7 տոկոսով կամ 343.4 մլրդ դրամով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Արդյունքում 2025 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին պետական բյուջեն կատարվել է 265.4 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 232.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։
Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության միջոցով։

