Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից:
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Մայոնեզ»-ի արտադրությունը, կասեցվել է:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ «Մայոնեզ»-ի արտադրությունը իրավական ակտերով պահանջվող նորմերին համապատասխանեցնելու համար, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
ABNews
Հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է
Լուրեր | 2025/10/07 12:44

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ «Մայոնեզ»-ի արտադրությունը իրավական ակտերով պահանջվող նորմերին համապատասխանեցնելու համար, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/07/31 15:47
«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող ք...

Լուրեր | 2026/07/31 14:19
Գյուղատնտեսությունն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ տվյալների մշակման․ ԲՏԱ նախարար
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Սևանում անցկացվող Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում տեղի է ունեցել Sevan AgriTech Summit-ը, որտեղ բացման ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:Նախարարը նշել է, որ AgriTech-ը միավորում է ՀՀ Կառավարության համար առաջնահերթություն համարվող երկու ոլորտներ՝ գյուղ...

Լուրեր | 2026/07/31 14:17
Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություն
ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որԾաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Հարկեր չվճարելու նպատակով ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և...

Լուրեր | 2026/07/31 14:14
Ինչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումը
2025 թվականի ընթացքում անշարժ գույքը վարձակալությամբ հանձնած քաղաքացիները պետք է սահմանված ժամկետներում կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է գործընթացի հիմնական քայլերի մասին և ներկայացնում հարկային հայտարարագրման ու վճարման կարգը։«Հարգելի՛ քաղաքացի, եթե 2025 թվականի ընթացքում վարձակալությամբ եք հանձնել ձեր անշարժ գույքը, գիտե՞ք՝ ինչպես և երբ պետք է կ...
