Առաջարկվում է հստակեցնել «Գնումների մասին» օրենքի որոշ դրույթներ
Լուրեր |
Առաջարկվում է հստակեցնել «Գնումների մասին» օրենքի որոշ դրույթներ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջարկվող նոր կարգավորումները հստակեցում են մտցնում նախագծով փոփոխվող հոդվածներում՝ բացառելով իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոփոխությունների նպատակը սահմանված կարգավորումների պարզեցումն է, ինչը կստեղծի առավել հստակ և միանշանակ կանոններ, որոնք էլ կբացառեն տարաբնույթ մեկնաբանությունները:
Առաջարկվում է հստակեցնել, որ պատվիրատուն չի կարող փոխել կնքված պայմանագրով նախատեսված գնման առարկան, իսկ բնութագրերին (տեխնիկական բնութագիր, մատակարարման և վճարման պայմաններ) ներկայացվող պահանջների փոփոխման դեպքերը և կարգը կսահմանի Կառավարությունը:
Նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը պայմանագրի և որակավորման ապահովումները պետք է ներկայացնի բանկային երաշխիքի ձևով, ապա դրանց ներկայացման համար նախատեսվող ժամկետը պատվիրատուն ի սկզբանե նախատեսում է հրավերով, որը չի կարող պակաս լինել 10 օրից: Գործող կարգավորմամբ ժամկետը սահմանված է 10 օր:
Նախատեսվում է, որ գնման առարկայի բնութագրերը պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և բխեն կարիքից, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը: Նախատեսվում է, որ բնութագրերը ներառելու են ոչ գնային պայմանների ամբողջական նկարագրությունը:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․