ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Հայցը ներկայացվել էր նաև Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Վարչական դատարանի 2026 թվականի ապրիլի 7-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը։

Դատախազության փոխանցմամբ՝ դատարանը անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Չարենցի 4 հասցեում գտնվող՝ 1213,4 քմ մակերեսով շինության նկատմամբ 2002 թվականին իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Գույքը գրանցված էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական» հասարակական կազմակերպության անունով։

Նշվում է, որ անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 63 միլիոն 130 հազար դրամ։

Հայցը ներկայացվել էր նաև Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տվյալ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի։