Ապրանքների հետագծելիությունն ավելի կհստակեցվի․ հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելը կդառնա պարտադիր
Լուրեր |
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով` այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կներդրվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։ Նպատակը ՀՀ ներմուծվող, ՀՀ-ում արտադրվող կամ վաճառվող ապրանքների հետագծելիության ապահովումն է։
Համապատասխան ծրագրային աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ ծածկագրերի լրացման դեպքերը, կարգն ու ժամկետները սահմանված են Կառավարութան որոշմամբ։ Ծածկագրերը պետք է նշել՝ հիմնվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021թ․ սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված միասնական ապրանքային անվանացանկի վրա։ Ծածկագրերը լրացվելու են առանձին սյունակով, որտեղ տնտեսվարողը պարտավոր է նշել ապրանքի ծածկագիրը՝ 4 նիշի մակարդակով։ Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթում պարտադիր է նաև ապրանքի անվանման լրացումը, որը պետք է լինի հստակ և համապատասխանի տվյալ ապրանքի նկարագրությանը, որպեսզի ապահովվի ապրանքի նույնականացումը։
Սեպտեմբերի 1-ից (առաջին փուլով) հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը պարտադիր է Հայաստան ներմուծված ապրանքների համար։ Մասնավորապես, եթե ապրանքը ներմուծվել է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵԱՏՄ անդամ այլ պետությունից և այն վաճառվում կամ մեկ հասցեից մյուս հասցե է տեղափոխում ներմուծող հարկ վճարողը, ապա հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը պարտադիր է։
Սեպտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը վերաբերում է նաև նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի վաճառքի կամ տեղափոխման դեպքերին։
Նոյեմբերի 1-ից սկսած հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելը պարտադիր կլինի նաև Հայաստանում արտադրված ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների դեպքում, եթե ամբողջ գործընթացն իրականացնելու է արտադրողը։
Իսկ 2026թ. հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները։
Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ չսպասելով պարտադիր ժամկետներին՝ տնտեսվարողները կարող են իրենց ցանկությամբ 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում լրացնել ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk