ABNews

Ներդրումների խելացի կառավարման սկզբունքներ

Կորպորատիվ նորություններ | 2026/10/08 11:33

Ներդրումների խելացի կառավարման սկզբունքներ

Իսկ դուք ներդրումներ կատարելիս ունե՞ք հստակ ռազմավարություն։ Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) բացահայտել է մի քանի պարզ սկզբունք, որոնք կօգնեն գիտակցված ներդրումային որոշումներ կայացնել։

1. Նախ ստեղծեք ֆինանսական կայունություն

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) խորհուրդ է տալիս նախքան ներդրումային ռիսկ ստանձնելը ստեղծել ֆինանսական ամուր հիմք։ Կառավարեք ձեր պարտքերը, նախատեսեք պահուստ չնախատեսված ծախսերի համար և ներդրեք միայն այն միջոցները, որոնց կարիքը մոտ ապագայում չեք ունենա։

2. Առաջնորդվեք երկարաժամկետ նպատակներով

Ունեցեք երկարաժամկետ ռազմավարություն և խուսափեք իմպուլսիվ որոշումներից։ AMX-ը հորդորում է չշտապել փոխել ընտրված ռազմավարությունը շուկայի կարճաժամկետ տատանումների, աղմկոտ նորությունների կամ սոցիալական ցանցերում տարածվող թրենդների ազդեցության տակ։

3. Մի թողեք, որ հույզերը որոշեն ձեր փոխարեն

Շուկայի աճը հաճախ առաջացնում է հնարավորությունը բաց թողնելու վախ, իսկ անկումը՝ շտապ վաճառելու խուճապային ցանկություն։ Կարևոր է ներդրումային որոշումներ չկայացնել միայն վախի, ոգևորության կամ ուրիշների վարքագծի ազդեցությամբ։ Միշտ վերադարձեք ձեր հիմնական նպատակներին և նախապես սահմանված ռազմավարությանը։

4. Պարբերաբար վերանայեք ձեր ներդրումային պորտֆելը

Ժամանակի ընթացքում կարող են փոխվել ինչպես շուկայական պայմանները, այնպես էլ ձեր անձնական ֆինանսական նպատակներն ու հնարավորությունները։ Պարբերաբար վերանայեք ձեր պորտֆելը՝ համոզվելու համար, որ այն շարունակում է լիովին համապատասխանել ձեր սպասելիքներին և ռիսկի նկատմամբ պատրաստակամությանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը