Սասեքսի դուքսն ու դքսուհին նոր պայմանագիր են կնքել Netflix հոսքային ծառայության հետ։ Գործարքը նկարագրվում է որպես «բազմաամյա» գործարք, որը Netflix-ին առաջնահերթություն է տալիս արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի Archewell պրոդյուսերական ընկերության առաջարկների նկատմամբ։
BBC-ի փոխանցմամբ՝ այս գործընկերությունը զույգի համար ավելի շահավետ է, քան նախորդը։ Սակայն պայմանագրի տևողությունը և ֆինանսական պայմանները չեն բացահայտվում։ Նախորդ հնգամյա պայմանագիրը, որը ստորագրվել էր 2020 թվականին, գնահատվել էր մոտավորապես 100 միլիոն դոլար և ավարտվել էր այս տարվա հուլիսին։
Նոր գործարքի անոնս ներկայացվել է «Սիրով, Մեգան» խոհարարական շոուի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայից առաջ: Ընկերությունը շեշտել է, որ Հարրին և Մեգանը մնում են ազդեցիկ ձայներ, որոնց նախագծերը արձագանք են գտնում հեռուստադիտողների շրջանում:

