Կառավարությունը ապրիլի 2-ի նիստում որոշում է ընդունել՝ թույլատրելով ՀՀ վարչապետի աշխատակազմին բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ։
Որոշումը վերաբերում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության շրջանակում ստացված 500 հազար ԱՄՆ դոլարի կառավարման գործընթացին։
Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել ՀՀ դրամով արտաբյուջետային հաշիվ՝ վարչապետի աշխատակազմի անունով։
Այս մեխանիզմը նախատեսված է ապահովելու մրցանակային միջոցների ավանդադրումը և դրանց հաշվին կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։
Կառավարության գնահատմամբ՝ նման ձևաչափը թույլ է տալիս իրականացնել միջոցների մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգում։
Որոշումը նպատակ ունի ապահովել միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործումը։

