Նախակրթարաններում ընդունելության տարիքային շեմը նվազեցվել է
Լուրեր |
Միաժամանակ նվազել է այն բնակավայրերի թիվը, որտեղ առհասարակ չի գործում նախադպրոցական հաստատություն՝ 229-ից հասնելով 87-ի։
ՀՀ-ում նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման նպատակով կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով վերանայվել է նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը։
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ նոր կարգավորմամբ որոշ բնակավայրերում նախակրթարաններում կարող են ընդգրկվել 3-6 տարեկան երեխաներ, իսկ այն վայրերում, որտեղ գործում են նաև մանկապարտեզներ՝ 4-6 տարեկան երեխաներ։
Նախկինում նախակրթարաններում ընդունվում էին միայն 5-6 տարեկան երեխաներ։
Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք բնակավայրերում նախակրթարանները հանդիսանում են նախադպրոցական կրթության միակ հասանելի ձևը, իսկ մանկապարտեզների կարողությունները չեն բավարարում պահանջարկին։
Հանրապետությունում գործում է շուրջ 500 նախակրթարան, որոնք հիմնականում տեղակայված են դպրոցներին կից և գործում են կարճատև՝ օրական 4-5 ժամ ծրագրով։
Պաշտոնական տվյալներով՝ 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթությունում աճել է՝ 2021 թվականի 64.3%-ից հասնելով 81%-ի։
Միաժամանակ նվազել է այն բնակավայրերի թիվը, որտեղ առհասարակ չի գործում նախադպրոցական հաստատություն՝ 229-ից հասնելով 87-ի։
Կառավարության ծրագրով նախատեսվում է նաև նոր մանկապարտեզների կառուցում․ արդեն ավարտվել են աշխատանքները 301 հաստատությունում։
Կարգավորումները նպատակ ունեն ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը և բարձրացնել ընդգրկվածության մակարդակը ամբողջ հանրապետությունում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/27 20:20
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/27 19:19
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
2026/04/27/ 20:20 -
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
2026/04/27/ 19:19 -
Gucci-ն վերաթողարկում է 90-ականների խորհրդանշական վերնաշապիկը. հայտնի է արժեքը
2026/04/27/ 18:10 -
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ
2026/04/27/ 17:54 -
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրների շարքում են
2026/04/27/ 17:51 -
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․