Առաջատարն այս տարի Պորտուգալիան է՝ ցուցաբերելով ՀՆԱ-ի արագ աճ, ցածր գնաճ և աշխույժ ֆինանսական շուկա։ Հարավային Եվրոպայի մյուս երկրները նույնպես բարձր դիրքերում են․ Իսպանիան և Հունաստանը (2022 և 2023 թթ․ հաղթողները) կրկին ներգրավված են առաջատարների թվում։
Իսկ հակառակ կողմում հիմնականում հայտնվել են Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի տնտեսությունները՝ Էստոնիան, Ֆինլանդիան, Սլովակիան։ Գերմանիան փոքր առաջընթաց ունի, սակայն դեռևս հետ է մնում։ Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ թույլ ցուցանիշների դաշտում, մինչդեռ Ֆրանսիան, քաղաքական լարվածության ֆոնին, բավականին լավ է հանդես եկել։ Միացյալ Նահանգները զբաղեցնում է միայն միջին դիրք. պատճառը բարձր գնաճն է, որը վատացնում է ընդհանուր տնտեսական գնահատականը։

