Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ շնորհակալություն հայտնելով իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ցուցաբերված ջերմ ընդունելության համար։
Պապի նամակում ընդգծվում է, որ նման հանդիպումները նպաստում են Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։ Նամակը հրապարակել է Պոլսի հայոց պատրիարքարանը։
Հռոմի պապը նաև հույս է հայտնել, որ ապագայում ևս հնարավորություն կունենան հանդիպումների և շարունակական երկխոսության։
«Վստահեցնում եմ, որ Ձեզ հիշում եմ իմ աղոթքներում։ Խոնարհաբար խնդրում եմ, որ Դուք էլ ինձ հիշեք ձեր աղոթքներում։ Աստվածամայրը իր Որդու գահին առջև թող բարեխոսի մեզ համար», — ասված է նամակում։
Նամակը ստորագրված է՝
Լևոն ԺԴ., Պապ

