Ոստիկանության ու փրկարար ծառայության միասնական համակարգ, բնակարանային ապահովություն․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
Լուրեր |
Այսօր՝դեկտեմբերի 11-ին, կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ընդունվեցին մի շարք ոլորտային նշանակության որոշումներ։
Ոստիկանության ու փրկարար ծառայության միասնական համակարգից՝ մինչև բնակարանային ապահովության և ենթակառուցվածքների զարգացման խոշոր ֆինանսավորումներ։ Ստորև ներկայացնում ենք նիստի հինգ ամենակարևոր որոշումները։
1. «112» միասնական թեժ գծի գործարկում՝ քաղաքացիների ահազանգերի արագ ընդունման համար
Կառավարությունը ներկայացրեց քաղաքացիների ահազանգերի միասնական ընդունման համակարգը՝ «112» հեռախոսահամարը, որը կմիավորի նախկին «1-01», «1-02» և «911» ծառայությունները։
ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով՝ մեկ զանգի սպասարկումը կկրճատվի մինչև 10 վայրկյան, իսկ միջին արձագանքը՝ մինչև 10 րոպե։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը առաջարկել է այս փուլում չհանել հին համարները, այլ ուղղորդել դեպի «112», որպեսզի արտերկրից եկող քաղաքացիները չմոլորվեն։
Միաժամանակ արձանագրվեց, որ շտապօգնության «1-03»-ը կշարունակի գործել առանձին, սակայն կներառվի միասնական հարթակի ծրագրային համակարգում։
2. 6 ամսով կերկարացվի ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը
Կառավարությունը որոշեց ևս 6 ամիս արգելել ավտոմեքենաների կատալիզատորների օգտագործված թափոնների արտահանումը։
Արգելքը նպատակ ունի նվազեցնել վնասակար արտանետումները և կանխել ապօրինի շրջանառությունը։
2023-ից ի վեր կատալիզատորների գողության դեպքերը կտրուկ սահմանափակվել են՝ 92-ից (2021թ.) նվազելով ընդամենը 3-ի։
Ընդհանուր արգելքի ժամկետը նախորդ անգամ սահմանված էր մինչև 2026 թ. հունվարի 5-ը, և այժմ այն կերկարաձգվի։
3. 400 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրերի համար
Կառավարությունը հավելյալ 400 մլն դրամ հատկացրեց հիփոթեքային աջակցություն ստացող ընտանիքների ֆինանսավորմանը։
Ծրագրի շրջանակում 2024–2026 թթ. իրականացվում են մարզերում հիփոթեքի աջակցություն, կանխավճարի ապահովագրություն և հիփոթեքի մարման աջակցություն։
Այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 2537 շահառու՝ մոտ 2.07 մլրդ դրամի չափով։
Լրացուցիչ հատկացումը կապահովի 2025 թ. չորրորդ եռամսյակում սպասվող շուրջ 614 դիմողի աջակցությունը։
4. Վավերացվում է 70.4 մլն եվրո վարկային համաձայնագիրը՝ ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված համաձայնագրի վավերացմանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 70.4 մլն եվրո, ուղղվելու է․
-
ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը,
-
ՋՕԸ-ների և համայնքային կառույցների կարողությունների զարգացմանը,
-
ֆինանսական կայունության ապահովմանը՝ սակագնային բարեփոխումների և մասնավոր ներդրումների խթանմամբ։
Ծրագիրն իրականացվելու է 5 տարվա ընթացքում՝ բազմափուլ մեխանիզմով, նախատեսելով նաև Ֆրանսիական զարգացման գործակալության համաֆինանսավորում։
5. 2.8 մլրդ դրամ՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացման 27 սուբվենցիոն ծրագրերի համար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրեց 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նախագիծը, որը ներառում է 14 համայնք և կազմել է 2 մլրդ 828 մլն դրամ։
Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ այս դրամաշնորհով ընդհանուր պետական համաֆինանսավորումը կհասնի 21 մլրդ դրամի։
Նախարարը նաև նշեց, որ սպասվում է շուրջ 10 մլրդ դրամի հավելյալ խոշոր հատկացում, որը կհայտնվի կառավարության հաջորդ նիստի օրակարգում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/15 20:00
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/15 19:19
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/04/15 17:34
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
Ներկայումս քննարկվում են գործնական հարցեր։
-
Career City Fest-ի օրակարգը հասանելի է. շտապե՛ք գրանցվել
2026/04/15/ 22:02 -
Ապրիլի 15-ի կարևոր լուրերը
2026/04/15/ 20:00 -
Ապրիլի 15-ի բիզնես լուրերը
2026/04/15/ 19:19 -
Հաջողությունը սկսվում է պատասխանատվությունից․ ինչպես գործել, երբ ամբողջ թիմը քեզ է նայում
2026/04/15/ 18:33 -
Եվրոպան քննարկում է «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու հարցը
2026/04/15/ 17:34 -
Մոլդովան 2027 թվականի ապրիլին դուրս կգա ԱՊՀ-ից
2026/04/15/ 17:32 -
Կենսաթոշակների մակարդակը գերազանցել է նվազագույն սպառողական զամբյուղը․ վարչապետ
2026/04/15/ 17:11 -
ՀՀ օդային տարածքում արգելվում են ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները․ հայտնի են ժամկետներն ու պատճառները
2026/04/15/ 16:43 -
Իրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 399 ամերիկացի զինծառայող
2026/04/15/ 16:39 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաև պարտադիր իրավական ուժ․ վարչապետ
2026/04/15/ 15:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա