Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ
Լուրեր |
Դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը։
Ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտի ներդրման նախագծով առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ, որը պետք է իրականացվի ամեն տարի՝ ՆԳ նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ և չափելի ցուցիչների հիման վրա: Այս մասին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին՝ միևնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական և պարբերական լավարկումը՝ հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վեր հանված թիրախային կարիքների վրա: Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետության և որակի գնահատման առավել օբյեկտիվ և գործուն համակարգ, որը մի կողմից ենթադրում է ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության, որակի նկատմամբ անընդհատ մշտադիտարկում՝ արդյունքում ապահովելով կատարողականի գնահատականի վրա հիմնված որոշումների կայացումը, իսկ մյուս կողմից թույլ կտա առավել կարճաժամկետ կտրվածքով վեր հանել ոստիկանության ծառայողների կրթական կարիքներն ու դրանց հիման վրա լրամշակված վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով ապահովել ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների թիրախային շարունակական զարգացումն ու կատարելագործումը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը և նշել, որ այն կադրային քաղաքականությանը նոր բովանդակություն, իսկ ոստիկանության ծառայողներին առաջխաղացման հնարավորություն է ընձեռելու: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Մեր բոլոր բարեփոխումների վերջնական մասում սա եթե տեղադրում ենք, մենք ապագայի համար ունենում ենք մրցակցային միջավայր Ներքին գործերի նախարարությունում, որը նաև կադրային քաղաքականության հիմնասյունը պետք է լինի»,- ասել է նա: Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարևորել է նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով: Նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը կառաջարկվի իրականացնել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Նախաձեռնությունը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Արտեմիս 2»-ի անձնակազմը մոտենում է առաքելության ամենակարևոր փուլին
2026/04/06/ 16:04 -
Հարավային Կովկասն այսօր վերածվում է խաղաղության կենտրոնի․ Ադրբեջանի նախագահ
2026/04/06/ 15:59 -
Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց մեծ գումարի դիմաց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն
2026/04/06/ 15:57 -
2026թ.-ի մարտ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/04/06/ 15:34 -
Մարկ Ցուկերբերգը փորձարկում է սեփական ԱԲ-գործակալ
2026/04/06/ 15:26 -
L'Oréal-ը ձեռք է բերել Kering Beauté-ն․ որքան է կազմել թանկարժեք գործարքը
2026/04/06/ 15:15 -
ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի հետ գերիների հարցով
2026/04/06/ 15:06 -
Լուկաշենկոն կոչ է արել ՀԱՊԿ-ին զգույշ լինել Հայաստանի հետ աշխատանքում
2026/04/06/ 15:03 -
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
2026/04/06/ 14:42 -
Քննարկվել է ժամկետային զինծառայողների թվի նվազման խնդիրը․ ինչ մեխանիզմներ են առաջարկվում
2026/04/06/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 5, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.