Պետբյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ. կառավարությունը փոփոխել է բյուջեի նախագիծը
Լուրեր |
Նախարարը նշեց՝ բյուջեի նախնական նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացել են շուրջ 30 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է:
Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ փոփոխվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
«Բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 923 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 0.9 մլրդ դրամով՝ ընթացիկ ծախսերի մասով: Նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նախարարը նշեց՝ բյուջեի նախնական նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացել են շուրջ 30 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է:
«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որը, նախնական տարբերակի համեմատ նվազել է 0.2 մլրդ դրամով»,- նշեց ֆինանսների նախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ