Պենտագոնը 5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Raytheon-ի հետ՝ Coyote անօդաչու թռչող սարքերի արտադրության համար
Լուրեր |
Պայմանագրի ավարտը նախատեսվում է մինչև 2033 թվականի սեպտեմբերի 28-ը:
Պենտագոնը Raytheon ընկերության հետ, որը սպառազինությունների ամերիկյան խոշոր արտադրող RTX Corporation-ի դուստր ստորաբաժանումն է, 5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել՝ Coyote անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման համար: Այս մասին ասվում է ամերիկյան ռազմական գերատեսչության հրապարակած ծանուցման մեջ ։
Փաստաթղթի համաձայն՝ միջոցներ են հատկացվում հրթիռային արձակման համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և ռադարային կայանների արտադրության համար: Ճշգրիտ ծավալները չեն նշվում: Պայմանագրի ավարտը նախատեսվում է մինչև 2033 թվականի սեպտեմբերի 28-ը:
Հիշատակված միանվագ օգտագործման անօդաչուն հասանելի է երկու տարբերակով. թշնամու ԱԹՍ-ները խոցելու և խափանումների սարք, հետախուզման, դիտարկման և թիրախավորման միջոց, կապի ռետրանսլյատոր և ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու գործիք ծառայելու համար։
Օգոստոսին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հանձնարարել է ԱՄՆ բանակին ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի «առաջ անցնել իր մրցակիցներից» այս ոլորտում։
Հունիսի սկզբին Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը պետք է արագացնի ամերիկյան տեխնոլոգիաների մշակումն ու փորձարկումները՝ դրոնների արտադրությունն ու արտահանումն ավելացնելու նպատակով։ Բացի այդ, նա կարգադրել էր ուժեղացնել ժամանակակից ԱԹՍ-ներից պաշտպանությունը։ Հուլիսին Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ Հեգսեթը կարգադրել է արագացնել անօդաչուների արտադրությունն ու տեղակայումը, փորձելով այս ոլորտում առաջ անցնել Ռուսաստանից և Չինաստանից։ Թրամփը բազմիցս նշել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն ուսումնասիրում են անօդաչուների կիրառման փորձը՝ Ուկրաինայում մարտական գործողությունների ընթացքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»