ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Anthropic ընկերության գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյին վերջնաժամկետ է տվել՝ ընկերության արհեստական բանականության տեխնոլոգիան անսահմանափակ ռազմական օգտագործման համար բացելու հարցում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հեգսեթը երեքշաբթի օրը հանդիպել է Ամոդեյի հետ։ Anthropic-ը, որը մշակել է Claude չաթբոտը, մնում է ոլորտի խոշոր ընկերություններից վերջինը, որը դեռևս չի ինտեգրել իր տեխնոլոգիան ԱՄՆ զինված ուժերի նոր ներցանցում։
Աղբյուրի համաձայն՝ եթե ընկերությունը չհամաձայնի, կարող է կորցնել կառավարական պայմանագիրը։ Բացի այդ, Պենտագոնի պաշտոնյաները դիտարկում են Anthropic-ը որպես մատակարարման շղթայի ռիսկ ճանաչելու կամ «Պաշտպանության արտադրության մասին» օրենքի կիրառման տարբերակը, ինչը կարող է զինվորականներին ավելի լայն լիազորություններ տալ տեխնոլոգիան օգտագործելու համար։
Հանդիպման տոնը գնահատվել է որպես կառուցողական, սակայն Ամոդեյը չի փոխել իր դիրքորոշումը երկու հարցերում՝ լիովին ինքնավար ռազմական հարվածային գործողությունների և ԱՄՆ քաղաքացիների ներքին հսկողության հնարավոր կիրառման վերաբերյալ։
Anthropic-ը կամ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակային մեկնաբանություն դեռևս չեն ներկայացրել։

