ՊԵԿ-ում շարունակվում են ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկումները
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հանրային իրազեկումները՝ նոր ձևաչափով։ Հանրության շրջանում եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով, միաժամանակ, հայտարարագրի լրացման և ներկայացման հարցում տեղում ֆիզիկական անձանց օգնելու նպատակով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից Երևանում անցկացվում են իրազեկման հանդիպումներ։
Ովքեր կարող են մասնակցել
Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։
Ինչ հնարավորություն են տալիս իրազեկման հանդիպումները
Հանդիպումների ընթացքում քաղաքացիները մանրամասն կծանոթանան եկամուտների տարեկան հայտարարագրերի լրացման և ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններին ու քայլերին։ Միաժամանակ, բջջային նույնականացման քարտեր (miD) ունեցող ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Կոմիտեի մասնագետների աջակցությամբ, տեղում լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Հանդիպումների համար նախատեսված դահլիճում առկա են համակարգիչներ, նաև մասնակիցների համար կապահովվի հասանելիություն համացանցին։
Երբ և որտեղ են անցկացվում իրազեկման հանդիպումները
Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրազեկման հերթական հանդիպումները կանցկացվեն․
- սեպտեմբերի 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 26-ին։
Սկիզբը՝ ժամը 16։00-ին։
Վայրը՝ ք․ Երևան, Կոմիտաս 35 հասցեում։
Հաջորդիվ նախատեսվող իրազեկման հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Ինչպես դիմել
Հանդիպումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները պետք է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին նախապես ուղարկեն իրենց տվյալները՝ անուն ազգանունը, ՀԾՀ-ն և կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն):
Կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով, տարբեր ձևաչափերով շարունակվում են իրազեկման միջոցառումները Երևանում և մարզերում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների աշխատակիցների համար։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Միաժամանակ, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ն (առանց ընդմիջման)։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․