ABNews

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Լուրեր | 2026/08/22 15:12

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային և իրավական կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում անցած Կոմիտեի աշխատակիցների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային և իրավական կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստում անցած Կոմիտեի աշխատակիցների հետ։

«Կրիպտոաշխարհը դարձել է մեր իրականության մաս և մեր նպատակն է, որպեսզի Կոմիտեի աշխատակիցները զարգացնեն իրենց գիտելիքները նաև այս ոլորտում՝ հնարավոր ռիսկերը կառավարելու և հետագա աշխատանքներում արդյունավետ քայլեր իրականացնելու համար»,- իր խոսքում նշել է  ՊԵԿ նախագահը։

Կոմիտեի աշխատակիցները հանդես են եկել թեմատիկ ներկայացումներով, որոնց ընթացքում ակտիվ քննարկումներ են ծավալվել՝ կրիպտոակտիվների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների, հարկման մեխանիզմների, ինչպես նաև ռիսկերի գնահատմանն ու իրավախախտումների բացահայտմանն ուղղված ընթացիկ հսկողության և օպերատիվ վերահսկողության միջոցառումների շուրջ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը