ՊԵԿ-ը հիշեցնում է նախնական գնագոյացման պայմանավորվածության ՀՀ կարգավորումները
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նախնական գնագոյացման պայմանավորվածության վերաբերյալ ՀՀ կարգավորումները։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է՝ 2025 թվականին արդեն կնքվել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը Հարկային մարմնի և ՀՀ խոշոր հարկ վճարողներից մեկի միջև։
Ըստ կարգավորումների՝ նախնական գնագոյացման պայմանավորվածությունը գործիք է, որի միջոցով հարկ վճարողը և Հարկային մարմինը նախապես համաձայնեցնում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումներով սահմանված վերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշները՝ հիմնվելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի վրա։
Պայմանավորվածությունը կարող է կնքվել մինչև հինգ տարի ժամկետով՝ ապահովելով իրավական հստակություն և կանխատեսելիություն փոխկապակցված կողմերի միջև իրականացվող գործարքների գնագոյացման գործընթացում։ Նախնական գնագոյացման պայմանավորվածությունը նպատակ ունի նվազեցնել հարկային անորոշությունները, կանխել հետագա վեճերը և ճշգրտումները, ինչպես նաև բացառել տրանսֆերային գնագոյացման ստուգումների անհրաժեշտությունը տվյալ գործարքի մասով։
Կոմիտեն նաև հիշեցնում է՝ նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանվել են ՀՀ ՊԵԿ նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի 943-Լ հրամանով։ Հրամանի համաձայն՝ նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման վերաբերյալ դիմում Հարկային մարմին կարող են ներկայացնել այն հարկ վճարողները, որոնց նկատմամբ տարածվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, մասնավորապես այն վերահսկվող գործարքների նկատմամբ, որոնք իրականացվել են ոչ ռեզիդենտ փոխկապակցված անձանց հետ։
Այնուհետև, Հարկային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության արդյունքում և նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման շրջանակում, հարկ վճարողի և Հարկային մարմնի միջև կնքվում է համաձայնագիր, որով սահմանվում են համաձայնագրի կողմերը, գործողության ժամկետը, առարկա հանդիսացող գործարքը, ֆինանսական ցուցանիշը և վերջինիս հաշվարկման մեթոդաբանությունը, ֆինանսական ցուցանիշի նկատմամբ կիրառվող տրանսֆերային գնագոյացման մեթոդն ու համադրելիության վերլուծությունը և այլն։
ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան հարկ վճարողներին դիմել վերոնշյալ կարգավորումների կիրառմանը՝ հաշվի առնելով ֆինանսական և վարչական ռեսուրսների զգալիորեն խնայելու վերջիններիս հնարավորությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․