ՊԵԿ գլխավոր մաքսային տեսուչը այլ ծառայողի անունով մուտք է գործել համակարգ, Վրաստանից ժամանակավոր ներմուծված ավտոմեքենայի մասին կեղծ տեղեկություններ մուտքագրել
Լուրեր |
ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչը նախկինում ՀՀ ժամանակավոր ներմուծված օտարերկրյա հաշվառմամբ տրանսպորտային միջոցը, առանց տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի վերաարտահանման, ավարտել է հիշյալ տրանսպորտային միջոցը ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերը, իսկ տրանսպորտային միջոցը մնացել է ՀՀ տարածքում՝ առանց համապատասխան մաքսային հսկողության: Այս մասին հաղորդագրությու է տարածել ՊԵԿ-ը:
«Ձեռք բերված տեղեկություններն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, և նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականին քաղաքացու կողմից Վրաստանի Հանրապետությունից 1 տարի ժամկետով՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով ՀՀ ներմուծված Volkswagen Тouareg մակնիշի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունից փաստացի չարտահանվելու, ավտոմեքենան ներմուծողի բացակայության պայմաններում 2024 թվականին, գլխավոր մաքսային տեսուչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական և ծառայողական շահերի, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և նույն բաժանմունքի մեկ այլ մաքսային ծառայողի անհատական մուտքանունով և գաղտնաբառով մուտք է գործել՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որտեղ մուտքագրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ ժամանակավոր ներմուծված հիշյալ ավտոմեքենան վերաարտահանվել է Հայաստանի Հանրապետությունից և մաքսային մուտքի օրդերին տրվել է «փակված» կարգավիճակ:
Նշվածի արդյունքում, փաստացի հիշյալ տրանսպորտային միջոցը մնացել է Հայաստանի Հանրապետությունում և չի մաքսազերծվել, ինչպես նաև վերոհիշյալ քաղաքացին հնարավորություն է ստացել ավտոմեքենան, առանց համապատասխան մաքսային հսկողության կամ առանց սահմանված կարգով մաքսազերծելու, շահագործել Հայաստանի Հանրապետությունում:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կատարված վերը նշված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.234.711 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ մաքսային ծառայողին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk