ՊԵԿ-ը ներկայացրել է օգոստոսին ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը
Լուրեր |

ՊԵԿ-ը ներկայացրել է օգոստոսին ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում:
Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։
Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
ՊԵԿ-ը ներկայացնում է 2025 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․
- Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 479 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է 243․7 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։ Արձանագրված խախտումներից 25 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների։
- Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 65 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 42.750 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 18 հարկ վճարող տուգանվել է 27.750 մլն դրամով: Խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։
- «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 42 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 15 մլն դրամի չափով տուգանք: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով:
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/17 17:16
Խաղա Junius, շահիր մրցանակներ
Խաղա Junius, շահիր մրցանակներ

Լուրեր | 2025/09/17 16:57
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը
-
Խաղա Junius, շահիր մրցանակներ
2025/09/17/ 17:16 -
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված ծրագրերը
2025/09/17/ 17:00 -
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը
2025/09/17/ 16:57 -
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը
2025/09/17/ 16:48 -
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
2025/09/17/ 16:41 -
Հրազդանի աղբավայրում ԵՄ բնապահպանական ծրագրեր՝ COP17-ի նախաշեմին
2025/09/17/ 16:39 -
Չարլզ III թագավորը Թրամփին հանդիսավոր կերպով դիմավորել է Վինձորի ամրոցում
2025/09/17/ 16:31 -
ԱՄՆ-ն Green Card վիճակախաղին մասնակցելու համար վճար է սահմանել
2025/09/17/ 15:30 -
ՊԵԿ-ը ներկայացրել է օգոստոսին ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը
2025/09/17/ 15:25 -
Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի
2025/09/17/ 15:19
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 2025Թ.

ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

ԱՇԽԱՏԱՆՔ` ՀԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. IDBANK-Ը ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
