ՊԵԿ-ը բացահայտել է Հայաստան թմրամիջոցների մաքսանենգ ներմուծման դեպք
Լուրեր |
Ձերբակալվածների բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում բացահայտվել է Հայաստան թմրամիջոցների մաքսանենգ ներմուծման դեպք։
Օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ռ․Դ․-ն Վիեննա–Երևան չվերթով ժամանել է Հայաստան և հնարավոր է իր հետ ապօրինի ներմուծել թմրամիջոցներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում և հրավիրվել մաքսային հսկողության գոտի, որտեղ ենթարկվել է ռենտգենային սկանավորման միջոցով անձնական մաքսային զննման։
Զննման արդյունքում քաղաքացու որովայնի շրջանում հայտնաբերվել են կասկածելի օտար մարմիններ, ինչից հետո նա տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Բժշկական միջամտության արդյունքում քաղաքացու մարմնից դուրս է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճի տեսքով։ Նշված հանգամանքների հիմքով Ռ․Դ․-ն ձերբակալվել է։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության համատեղ ուժերով։ Պարզվել է, որ թմրամիջոցների ներմուծումը և ՀՀ տարածքում դրանց հետագա իրացումը հնարավոր է կազմակերպվել է մի քանի անձանց կողմից։
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ միջոցառման շրջանակում Երևանի հասցեներից մեկում ձերբակալվել է ևս երկու քաղաքացի՝ Ա․Պ․-ն և Ս․Մ․-ն։ Բոլոր երեք անձինք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով։ Ձերբակալվածների բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին