ՊԵԿ-բիզնես երկխոսություն․ կարևորվել է հարկային կամավոր կարգահապության բարձրացումը
Լուրեր |
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին:
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպում-քննարկումները՝ խթանելով բաց երկխոսությունն ու արդյունավետ գործընկերային միջավայրի ձևավորումը։ Օրերս, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են կահույքի արտադրության, ներմուծման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ։ Հանդիպման առանցքում՝ կահույքագործության ոլորտի տնտեսվարողների համար արդար, թափանցիկ և հավասար տնտեսական միջավայրի ձևավորումն ու ապահովումն է։
ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչներն, անդրադառնալով Կոմիտեի առաքելությանն ու տեսլականին, կարևորել են կահույքագործության, ինչպես նաև բոլոր ոլորտներում հարկային կամավոր կարգապահության շարունակական բարձրացումն ու բարելավումը։ Միաժամանակ, հարկային կարգապահության բարձրացման և ռիսկերի արդյունավետ գնահատման համատեքստում, ընդգծվել են ոլորտային վերլուծությունների դերի մեծացման և վարչարարական գործիքակազմի լավարկման անհրաժեշտությունը՝ կարգապահ հարկ վճարողներին ոչ կարգապահներից հստակ տարանջատելու, նաև կարգապահ հարկ վճարողների գործունեությանն անհարկի միջամտելու դեպքերը բացառելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին՝ կարևորելով կահույքի արտադրության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացումը, ներքին և արտաքին շուկաներում որակյալ ու մրցունակ արտադրության ապահովումը: Ոլորտի զարգացման և արտադրական կարողությունների հզորացման գործում ընդգծվել են նաև պետական աջակցության ծրագրերը:
Ծավալվել է ակտիվ քննարկում՝ բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացված ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների շուրջ։ Բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ, ներկայացվել են նաև առաջարկներ ու դիտարկումներ, որոնց հնարավոր լուծումները Կոմիտեում կուսումնասիրվեն հետագայում։
Կողմերը կարևորել են ոլորտային քննարկումները, որպես գործընկերային հարաբերությունների ամրապնդման, խնդիրների համատեղ լուծման և վստահության բարձրացման հարթակ։ Ավարտին վերահաստատվել է շարունակական երկխոսության և համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․