ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վրեժխնդիր լինել Հորդանանում ամերիկյան բազաների վրա Իրանի հասցրած հարվածների համար, հաղորդում է Fox News-ը։
«Մենք նրանց ուժեղ հարված կհասցնենք։ Պատասխանը չի ուշանա», — հայտարարել է նա։
Թրամփը հավելել է, որ ամերիկյան զորքերը գիշերն թույլ են տվել, որ մեկ հրթիռ անցնի ՀՕՊ համակարգի միջով, քանի որ այն ոչ մի բանի չէր հարվածելու։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ մնացած հրթիռները խոցվել են։
Այնուամենայնիվ, հնարավոր բանակցությունների հույսը դեռևս փոքր է։
«Նրանք այնքան շատ են ուզում հանդիպել։ Պարզապես չգիտեմ՝ արդյոք կարելի է հույս դնել նրանց հետ համաձայնագրի վրա»,- նշել է Թրամփը։


