ABNews

Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերը

Լուրեր | 2026/08/27 16:20

Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերը

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։

Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը