ABNews

Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն

Լուրեր | 2026/09/09 10:42

 Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

Փաշինյանն ինքը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել. «Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»։

Տեսանյութից երևում է, որ նա մեկնում է սովորական ինքնաթիռով, այլ ուղևորների հետ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը