Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպանին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Լուրեր |
Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպանին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, դրա արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով՝ արդյունավետ համագործակցության համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․