Շրջանառությունը (GMV)՝ ներառյալ ծառայությունները, տարեկան աճել է 53%-ով և կազմել
5.32 տրիլիոն դրամ։ Հայաստանում մարքեթփլեյսի շրջանառությունն էլ է աճել՝ նախորդ տարվա
նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 1.5 անգամ։
Ozon-ի ակտիվ գնորդների բազան աճել
է 18%-ով և հասել 63 միլիոնի։ Հայաստանում հարթակի հաճախորդների թիվը նույնպես աճել
է՝ ավելի քան մեկ երրորդով։ Գնորդների հավատարմությունը նույնպես շարունակում է աճել․
միջին հաշվով Ozon-ի յուրաքանչյուր գնորդ արդեն տարեկան կատարում է մոտ 34 պատվեր՝
9-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Արդյունքում, ընկերությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում
առաքել է 667.8 միլիոն պատվեր՝ +80% տարեկան աճ։ Հայաստանում պատվերների քանակն էլ
աճել է՝ մոտ 40% տարեկան արտահայտությամբ։
Ընկերությունը շարունակում է զարգացնել
իր լոգիստիկ ենթակառուցվածքը՝ հատկապես մարզերում։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում
Ozon-ի պահեստային հարթակների ընդհանուր մակերեսը հասել է 4 միլիոն քմ-ի, իսկ պատվերների
հանձնման կետերը գերազանցել են 78,000-ը, որոնց 45%-ը գտնվում են մինչև 50,000 բնակչություն
ունեցող քաղաքներում և գյուղերում։ Այսպիսով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակում յուրաքանչյուր
10 պատվերից 4-ն առաքվել է փոքր քաղաքներ և գյուղեր։
Հայաստանում Ozon-ի լոգիստիկ ենթակառուցվածքը
ներառում է տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև շարունակական
ընդլայնվող պատվերների հանձնման կետերի ցանց։
*Ռուբլային ցուցանիշները հաշվարկվել
են դրամով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի միջին փոխարժեքով։
—
Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով։
Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում,
Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում
ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից
և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ։ 63 միլիոն ակտիվ գնորդ արդեն
ստանում են պատվերները Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի միջոցով, որը նաև
հնարավորություն է տալիս ավելի քան 600,000 ձեռնարկատերերի վաճառել իրենց ապրանքները
Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

