ABNews

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա

Միջազգային անցուդարձ | 2026/10/14 15:32

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա

ՌԴ Սարատովի մարզի Բալակովո քաղաքը հոկտեմբերի 14-ին ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման։ Հարվածների հետևանքով վնասվել են մի քանի շենքեր, այդ թվում՝ բնակելի տներ և «Սբերբանկի» կառուցվող տվյալների մշակման կենտրոնը։ Նահանգապետ Ռոման Բուսարգինի նախնական տվյալներով՝ կա 1 զոհ։

Ինչու է դա կարևոր. Վնասված տվյալների կենտրոնը Ռուսաստանի ամենախոշոր տեխնոլոգիական նախագծերից մեկն էր։ Իշխանությունները նախատեսում էին այն շահագործման հանձնել մինչև 2030 թվականը և դարձնել Եվրոպայում ամենամեծ տվյալների կենտրոնը։

Թիրախավորված օբյեկտի առանցքային մանրամասները.

  • Մակերեսը և կառուցվածքը. 2021 թվականին մեկնարկած նախագծով նախատեսվում էր ավելի քան 55,000 քմ ընդհանուր մակերեսով համալիր՝ բաղկացած 7 մոդուլից։

  • Տեխնոլոգիական հագեցվածությունը. Տվյալների կենտրոնի տարածքում պետք է տեղակայվեր և աշխատեր «Սբերբանկի» գերհամակարգիչներից (supercomputer) մեկը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը