Անցած 3 օրում բացահայտվել է 261 հանցագործություն, գրանցվել է 37 ավտովթար. 1 մարդ զոհվել է
Լուրեր |
Բացահայտվել են նաև ապօրինի որսի, վստահված գույքի հափշտակման, կաշառակերության, փաստաթղթեր կեղծելու դեպքեր։
Օգոստոսի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժումները բացահայտել են հանցագործության 261 դեպք:
Մասնավորապես՝
- 44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 30 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 21 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
- 8 դեպք՝ խուլիգանության,
- 7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու,
- 4-ական դեպք՝ թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, վարժական հավաքից խուսափելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 3-ական դեպք՝ դրամանենգության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, ինքիրավչության, փաստաթղթեր կեղծելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու,
- 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության։
Բացահայտվել են նաև ապօրինի որսի, վստահված գույքի հափշտակման, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տրամադրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթեր կեղծելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 7 դեպք՝ գողության, այդ թվում՝ 2-ը բնակարանային։
- 1-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման։
- Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
- Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։
- Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․