Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ավելի քան 70 հազար ԱՄՆ քաղաքացի լքել է Մերձավոր Արևելքը և վերադարձել Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Փիգոթի խոսքով՝ փետրվարի 28-ից սկսած տասնյակ հազարավոր ամերիկացիներ անվտանգ վերադարձվել են հայրենիք։
Նշվում է, որ Պետդեպարտամենտը անմիջականորեն աջակցել է շուրջ 50 հազար քաղաքացու վերադարձին։
Բացի այդ, կազմակերպվել է ավելի քան 60 չարթերային թռիչք՝ քաղաքացիների տարհանման համար։
Այս տվյալները վկայում են տարածաշրջանում անվտանգության իրավիճակի լրջության և ԱՄՆ քաղաքացիների զանգվածային տեղափոխման անհրաժեշտության մասին։

