Օգտվել է ավելի քան 600 հազար քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը
Լուրեր |
Օգտվել է ավելի քան 600 հազար քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում:
Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանն իր խոսքում կարևորել է համակարգի ներդրումը՝ նշելով, որ այն պատմական է և անհրաժեշտ, ինչն էապես բարելավել է բնակչության կյանքի որակը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատգամավորներին ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելուց հետո 3 ամսվա տվյալները: Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում իրականացվում է առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հունվարի 1-ից սկսած քաղաքացիներն այս համակարգում սպասարկվել են: Եռամսյակի տվյալներով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի: «Մեր կանխատեսումներով՝ մոտ 1 մլն 600 հազար քաղաքացի պետք է ունենայինք: Ըստ էության, ավելի շատ են, և սա մի քանի հանգամանքի հետ է կապված: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք տեղաշարժ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանցից դեպի 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող անձինք: Եվ այս թիվը տասնյակ հազարների մասին է»,- պարզաբանել է Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ 614.226 հազար շահառու համակարգի շրջանակում արդեն ստացել է տարբեր ծառայություններ: Նրանց մեծ մասը 65+ տարիքի անձինք են: Բժշկական այդ ծառայություններից օգտված քաղաքացիներից 67.979-ն առաջին անգամ է սպասարկվել պետպատվերի շրջանակում: Նախարարը պարզաբանել է, որ այս թիվը վերաբերում է միայն մարտ ամսին: Փետրվարին այն կազմել է 42 հազար, հունվարին՝ 16 հազար:
Վիրահատվել է 68.000 քաղաքացի, իսկ ամբուլատոր հետազոտությունների թիվը կազմել է 1 մլն 386 հազար: Դեղերի դուրսգրման թիվը եղել է 458 հազար:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է 2400 ծառայություն, որը լրամշակվելու է՝ ելնելով ստացված տվյալներից: Նախատեսվում է, որ շեշտակի փոփոխություններ չեն լինի: Համակարգի շրջանակում սպասարկվողների 58 տոկոսը եղել են կանայք, 42 տոկոսը՝ տղամարդիկ: 646 հազար շահառու երեխաներից (0-18 տարեկան) համակարգի ծառայություններից օգտվել է 28 տոկոսը:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր ակտուարական հաշվարկներն այս երեք ամիսների մասով ցույց են տալիս, որ դրանք ճիշտ են եղել, և եռամսյակի արդյունքներով մենք մեր ծախսերի և մուտքագրումների առումով բալանսի մեջ ենք: Սա ևս ամենակարևոր նորություններից և փաստերից է»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը ներկայացրել է նաև այլ տվյալներ, խոսել անելիքներից և առաջիկա ծրագրերից, պատասխանել պատգամավորների հարցերին:
Այս համատեքստում նա նշել է, որ հիվանդանոցային օղակում այսօր արդեն հերթեր չկան, և քաղաքացիներն իրենց անհրաժեշտ ծառայությունը կարող են ստանալ 2-3 շաբաթվա ընթացքում:
Նախարարը նաև կարևորել է բժշկական հաստատություններում անհարկի ծառայությունները բացառելու անհրաժեշտությունը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27 -
Բալահովիտում երեխաների թունավորման և խմելու ջրի աղտոտման լուրերը կեղծ են․ Ջրային կոմիտե
2026/05/01/ 16:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․