Հոկտեմբերի 8-ի նիստում Կառավարությունը որոշում է ընդունել 8,8 միլիարդ դրամ (մոտ 24 միլիոն դոլար) հատկացնել հանրապետության ճանապարհների նորոգման աշխատանքների իրականացման համար:
Ինչու է դա կարևոր. Հատկացված միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել ու վերականգնել 176,1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ:
Աշխատանքների ծավալները.
Ճանապարհների երկարությունը. 176,1 կմ:
Աշխարհագրությունը. Աշխատանքները կիրականացվեն ճանապարհային 21 հատվածներում:
Ֆինանսավորումը. 8,8 մլրդ դրամ (մոտ $24 մլն):


